Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի, 2024
22.1 C
Yerevan

«Դիվանագիտական անձնագրերի տրամադրման հետ կապված ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան»

Ասում է «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը

2018 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի տարբեր լրատվամիջոցներում տարածվեցին հրապարակումներ այն մասին, որ 254 անձինք զրկվել են դիվանագիտական անձնագրերից: Իսկ ինչպե՞ս են դրանք տրամադրվել, արդյոք Հայաստանի դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց անձնագրերը տրամադրելու համար մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացվե՞լ է քրեական հետապնդում:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմել էր գլխավոր դատախազին, որպեսզի այս կապակցությամբ հարուցվի քրեական գործ:

«Մեր իրավապաշտպան կազմակերպության խնդիրը վաշխառության, խարդախության, կոռուպցիայի, հարկերից խուսափելու, նմանատիպ այլ արատավոր երեւույթների եւ մարդու իրավունքների ցանկացած տեսակի խախտումների դեմ պայքարն է: «Վելեսն» իր պարտքն է համարում ՀՀ դատախազության ուշադրությունը հրավիրել վերը նշված դեպքի վրա, քանի որ ակնհայտ է, որ ոչ իրավաչափ հիմքերով դիվանագիտական անձնագրերից զրկված 254 անձինք այդ դիվանագիտական անձնագրերը ստացել են անձնագրերի տրամադրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու արդյունքում: Ընդ որում, դիվանագիտական անձնագրեր ստանալու իրավունք չունեցող անձանց նման անձնագրեր տրամադրելն իր մեջ պարունակում է մի շարք կոռուպցիոն ռիսկեր, ինչը եւս, կարծում ենք, պետք է պարտադիր քննության առարկա դառնա»:

Ըստ զրուցակցիս՝ Հայաստանի դիվանագիտական անձնագրեր ստանալու իրավունք չունեցող անձանց նման անձնագրեր տրամադրելու արդյունքում ՀՀ պետական բյուջեին պատճառվել են վնասներ:

Իրավապաշտպան կազմակերպությունը հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին, խնդրում է դիվանագիտական անձնագրեր տրամադրած պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ենթարկել քրեական պատասխանատվության:

Նշված օրենքի համաձայն՝ «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա. Մնացականյանը դեկտեմբերի 5-ի թիվ 12/26/15-18 գրությամբ հայտնել է, որ իրավապաշտպան կազմակերպության կողմից ներկայացված հաղորդումը թողնվել է անհետեւանք:

Դեկտեմբերի 5-ի հիշյալ գրությունը «Վելեսը» ստացել է դեկտեմբերի 19-ին:

Իրավապաշտպանի գնահատմամբ. «ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա. Մնացականյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին պատասխանել է գրությամբ եւ հանցագործության մասին հաղորդման հիման վրա որոշում չի կայացրել»:  Այս որոշումը կազմակերպությունը բողոքելու է:

©  Aravot.am

Hot this week

Զախարովան Բորելին «օձ» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով...

Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է...

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի...

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի։...

Թեմաներ

Զախարովան Բորելին «օձ» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով...

Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է...

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի...

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի։...

Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա. Կոստանյան

 Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա: Այս...

Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

Անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img