Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Դ.Բալայան) 09/07/2019թ. տեղի ունեցավ «Վելես» իրավապաշտպան ՀԿ –ի կողմից ՀՀ դատախազության անգործության դեմ դատարան ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ դեռ 2018թ. հոկտեմբերի 01-ին «Վելես» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական անձնագրեր էր տրամադրել 254 անձի, որոնք ըստ օրենքով սահմանված կարգի չէին կարող ունենալ դիվանագիտական անձնագրեր:
Դիվանագիտական անձնագրեր էին տրամադրվել Առաքել Մովսիսյանին (Շմայս), Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա), Հովիկ Աբրահամյանին (Մուկ), Գագիկ Խաչատրյանին և այլոց: ՀՀ գլխավոր դատախազությունը օրինաչափ էր համարել նման գործառույթը և անգործություն ցուցաբերելով փորձել էր կոծկել ՀՀ ԱԳՆ –ի կողմից կատարված վերոնշյալ ապօրինությունները:
Մանրամասները ներքևում
01/10/2018թ. Հաղորդում հանցագորշության մասին
Դիվանագիտական անձնագրեր՝ իշխանության բոլոր “քիփերին”
«Դիվանագիտական անձնագրերի տրամադրման հետ կապված ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան»