Դիմեք, եթե տուժել եք «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի գործողություններից

Իրավական աջակցություն ստանալու նպատակով «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ին դիմած քաղաքացի Էդուարդ Հովսեփյանի կողմից կազմակերպությանը ներկայացվել են «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ֆինանսական մեքենայություններ կատարելու վերաբերյալ մի շարք փաստեր: Հետագայում «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն տեղեկություններ է ստացել այն մասին, որ նշված մեքենայությունները «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից կրկնվել են ընկերությունից անշարժ գույք ձեռք բերած նաև այլ գնորդների հետ կատարված գործարքների ժամանակ:
Հաշվի առնելով կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից որդեգրած անհանդուրժողական քաղաքականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում ցուցաբերելու անվճար իրավական աջակցություն «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի գործողությունների արդյունքում տուժածներին: – եթե «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ից անշարժ գույք ձեռք բերելու համար Ձեր կողմից փաստացի վճարված գումարի և գույքի ձեռքբերման պայմանագրում նշված գումարների միջև առկա են տարբերություններ, – եթե Ձեզ տրամադրված անշարժ գույքի չափերի և անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրում նշված չափերի միջև առկա են անհամապատասխանություններ, – եթե Դուք վճարել եք ավտոկայանատեղի համար, բայց ավտոկայանատեղին որպես Ձեր սեփականություն չի գրանցվել, – եթե տուժել եք նմատանիպ այլ երևույթներից. Դիմեք մեզ և մենք անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերենք Ձեր խախտված իրավունքները վերականգնելու և Ձեզ պատճառված վնասի հատուցում ստանալու համար: Մեր կոնտակտային տվյալները ՝ Հեռ.՝ (010) 578551, (098) 615663 Էլ. հասցե՝  info@acblog.am; info@veles.am

 1,003 Ընդհանուր դիտումներ,  3 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: