Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
13.3 C
Yerevan

Դարձ ի շրջանս յուր. 30-ամյա Քյարամյանի 10-րդ պաշտոնափոխությունը վերջին 3 տարում

Այսօր Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակելու հարցը։

Սա 30-ամյա Քյարամյանի պաշտոնափոխությունների «շքերթ»-ի 10-րդ նվաճումն է ընդամենը վերջին 3 տարում։

Իսկ ամեն ինչ սկսվեց հեռավոր հեղափոխությունից հետո. Քյարամյանի մասնագիտական վերելքը սկսվել է 2018 թվականի հունիսի 8-ից. նա աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:
2018 հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ:
2019 փետրվարի 15-ից աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ: 2019թ. ապրիլի 10-ին Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի տեղակալ, իսկ ապրիլի 25-ից կատարել է ծառայության ղեկավարի պարտականությունները, ապա 2020 մայիսի 4 — մայիսի 5՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, մայիսի 5 — հունիսի 8՝ նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն:

Մեկ օրով ՔԿ նշանակումը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անվանել է քաղաքական որոշում, որը կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Բանն այն է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու համար Քյարամյանը պետք է առնվազն 3 տարի զբաղեցներ ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունենար գնդապետից ոչ ցածր կոչում:

Հոդվածը ամբողջական կարող եք տեսնել  հետևյալ հղումով՝ https://armdaily.am/?p=144062&l=am

 

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img