Շաբաթ, 5 Հոկտեմբերի, 2024
14.1 C
Yerevan

Դատաքննությունը տևելու է 23 տարի, եթե դատավոր Գզոգյանը շարունակի նույն ոճով

Ալավերդիում տեղի ունեցած սպանության գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել ս.թ. մարտի  11-ին, դրան նախորդած դատական նիստը տեղի էր ունեցել 2019թ. նոյեմբերի 20-ին՝ ուղիղ 111 օր առաջ:

Մեղադրյալներից մեկը՝ Վահագն Աբգարյանը, վերջին դատական նիստի օրը ստիպված է եղել  դուրս  գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, չնայած իր առողջական խնդիրներին և անհապաղ վիրահատական ցուցումներին, զուտ ելնելով այն հանգամանքից, որ տևական ժամանակ դատական նիստեր չեն կայացել։

Հարկ է նշել, որ Վահագն Աբգարյանը հայտնվել էր «Աստղիկ»  բժշկական կենտրոնում փետրվարի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, օտար երկրում ապրող քրեական հեղինակության պատվերով տեղի ունեցած մահափորձի արդյունքում, որի կապակցությամբ հատուկ քննչական ծառայությունում հարուցված է քրեական գործ:

Մարտի 11-ի նիստը, սակայն, ինչպես ցույց տվեց մեր մշտադիտարկումը, պետական ռեսուրսների հերթական ակնհայտ վատնում էր։ Նիստի ընթացքում դատավոր Ս․ Գզոգյանը որոշում կայացրեց լսել քրեական գործով իրականացրած գաղտնալսումների սկավառակները, անտեսելով  պաշտպանական կողմի փաստված պնդումները առ այն, որ տվյալ գաղտնալսումները ձեռք են բերվել կեղծիքների և պաշտոնական այլ հանցագործությունների միջոցով և ապրիորի չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն դատարանում, մասնավորապես․

  • Այդ գաղտնալսումներն ի սկզբանե մոնտաժված են, դրանց 60 տոկոսից ավելին գոյություն չունեն։
  • Քրեական գործի նյութերում բացակայում է գաղտնալսումների զննության արձանագրությունը։
  • Գործում առկա են ձայնասկավառակների և «արտաքին և ներքին դիտում» ՕՀՄ-ի հիման վրա ձեռք բերված գաղտնալսումների սկավառակների զննության ընդամենը մեկ ֆայլի արձանագրություն, որն էլ կազմելիս (որոնք գտնվել են մեկ այլ քրեական գործում) «հրավիրվել» են գոյություն չունեցող ընթերականեր՝ Շպակ Ալեկսանդր Վլադիմիրի և Արմեն Վրեժի  Աբգարյան: Այսինքն՝ կատարվել է կեղծիք։ Փաստի վերաբերյալ փաստաբան Ա.Սիրունյանը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին:

Փաստացի, դատավոր Ս․ Գզոգյանը որոշել է դատարանում լսել մի ապացույց, որն ի սկզբանե ստեղծվել է հանցագործությունների և պաշտոնեական կեղծիքների արդյունքում։ Այսպիսով, դատարանը լեգիտիմացնում է կեղծիքը։

Բացի այդ, անգամ եթե այդ ձայնագրությունները օրինական ապացույց ճանաչվեն, դրանց բովանդակությունը լսելը տարիներ կտևի։ Ավելի քան 800 ժամ ձայնագրություն կա, մեկ նիստը տևում է միջինում 3 ժամ, այսինքն՝ 281 դատական նիստ կպահանջվի ամբողջը լսելու համար, իսկ վերջին 9 ամիսներին 8 դատական նիստ է տեղի ունեցել, այսինքն, եթե տարեկան միջինում 12 նիստ կայանա, ապա ձայնագրությունների ողջ ծավալը լսելու համար ավելի քան 23 տարի կպահանջվի։

Սա արդյունավետ դատաքննության իրավունքի և գործը ողջամիտ ժամկետներում քննելու կոպտագույն խախտում է։ Այս ընթացքում Վահագն Աբգարյանը պետք է գտնվի կալանքի տակ, այն պարագայում, երբ իր խնամքին ունի անչափահաս երեխաներ և տարեց ծնողներ, ինչպես նաև ունի լուրջ առողջական խնդիրներ, որը հավաստող փաստաթղթերը ներկայացվել է դատարանին։ Աբգարյանն արդեն իսկ 2 տարի և 2 ամիս գտնվում է կալանքի տակ, այն պարագայում, երբ իր ենթադրյալ մեղքի «ապացույցը» կեղծիքներ է պարունակում, որը սակայն անտեսվում է դատարանի կողմից։

«Հակակոռուպցիոն բլոգ»

Hot this week

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 միլիոն 590 հազար դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման...

Ի՞նչ է հայտարարագրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը․ Ժողովուրդ

  «Ամենայուղալի դատական գործերը մակագրվել են ՔՊ-ական նախկին պատգամավորի թեկնածուին,...

ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի...

Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն

Հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման...

Թեմաներ

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 միլիոն 590 հազար դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման...

ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի...

Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն

Հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման...

Վրաստանում ստորագրվել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է օրենքը, որն...

Զախարովան Բորելին «օձ» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով...

Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img