Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը 2021թ․նոյեմբերի 4-ին կայացրած որոշումը բողոքաբերին է ուղարկել 10 ամիս հետո։

Ստորև ներկայացնում ենք դատական ակտը, դրա կայացման ամսաթիվը, ուղարկման և ստացման ամսաթվերը։
Գործի մանրամասները, ինչպես նաև դատական ակտը ավելի քան 10 ամիս պահելու դրդապատճառները կներկայացնենք շուտով։
Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի, Արդարադատության նախարարի և Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ուշադրությունը սույն փաստին: