Ս.թ. նոյեմբերի 03-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Ա.Դանիբեկյան կայացավ դատական նիստ ըստ բողոքի «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ՀՀ դատախազության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատախազության 12.06.2018թ. որոշման դեմ:
Այն է՝ մերժել թիվ 63203516 քրեական գործով վարույթը կասեցնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշման դեմ «Վելես» ՀԿ-ի ներկայացրած բողոքը:
Գործի համառոտ նախապատմությունը հետևյալն է՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ՝ Հովհաննես Պավելի Երիցյանը տոկոսով 900.000 ԱՄՆ դոլար գումար էր տրամադրել ոմն Դավիդ Ստեփանյանի, որը տվյալ գումարները իբրև մուտքագրել է իրեն պատկանող գրավատանը և 10 տարի շարունակ, ամսական 18.000 ԱՄՆ դոլար տոկոս է մուծել Հովհաննես Երիցյանին ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար: Ըստ Դավիդ Ստեփանյանի խոսքերի Հովհաննես Երիցյանը, ինչպես ինքը այնպես էլ վերջինիս բարձրաստիճան մտերիմները սպառնալիքներ են հնչեցրել Դավիդ Ստեփանյանի և նրա ընտանիքի հասցեին: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր. 137-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննության ընթացքում «Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն բազմաթիվ միջնորդություններ էր ներկայացրել նախաքննության մարմնին պարզելու մի շարք հանգամանքներ. պարզելու ո՞րտեղից նախկին պաշտոնյային նման ֆինանսական միջոցներ՝ 900.000 ԱՄՆ դոլար, արդյո՞ք վերջինս ստանալով որպես տոկոս ամսական 18.000 ԱՄՆ դոլար եկամուտ 10 տարի շարունակ՝ ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար կատարել է իր հարկային պարտավորությունները, ի՞նչ եղանակով է գումարը մուտք եղել Հայաստան, արդյո՞ք մուտք է եղել Դավիդ Ստեփանյանին պատկացող գրավատուն, ո ՞րտեղից են ծագել Դավիդ Ստեփանյանի ամսական 18.000 ԱՄՆ դոլար, որպես տոկոս մուծված գումարները և այլն: Ի պատասխան մեր միջնորդությունների նախաքննության մարմինը կարճել էր քրեական գործի վարույթը, որը մեր բողոքների շնորհիվ ի վերջո 2018 հունվարին վերսկսվել էր, սակայն նախաքննության մարմինը հասկանալով, որ օբյեկտիվ և բազմակողմանի քննության պարագայում կպարզվեն մի շարք հանգամանքներ կապված ահռելի գումարների ծագման, դրանց իրական պատկանելության, ստվերային շրջանառության, ինչպես նաև հարկերից խուսափման առումով, կբացահայտվեն տվյալ գործի հետ առնչություն ունեցող մի շարք այլ պաշտոնատար անձիք, չկատարելով դատարանի որոշումը անհիմն կասեցրել է տվյալ քրեական գործի վարույթը, հիմնավորելով անհեթեթ հարցումներով ՌԴ…
Քրեական գործը կասեցվել է մի նպատակով՝ կոծկել նախկին պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործությունները ստեղծելով վերջինիս անպատժելիության երաշխիքներ:
Տարիներ ի վեր նշել ենք, որ ՀՀ դատախազությունը հովհանավորում էր Հովհաննես Երիցյանին, վերջինիս կողմից կատարած խմբակային ֆինանսական մեքենայությունները չբացահայտելու առումով:
Փաստացի՝ դատավոր Դանիբեկյանը շարունակում է դատախազության արատավոր պրակտիկան և կոծկելով վերջինիս կոռուպցիոն հանցագործությունները ակամա հանցակցում է ՞՞՞
© «Վելես» ՀԿ