Կիրակի, 1 Հունիսի, 2025
15.1 C
Yerevan

Դատավոր Դանիբեկյանը կոծկում է ՞ նախկին չինովնիկի կոռուպցիոն իրավախախտումները

Ս.թ. նոյեմբերի 03-ին  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Ա.Դանիբեկյան կայացավ դատական նիստ  ըստ բողոքի  «Վելես» իրավապաշտպան կազմակերպության  ՀՀ  դատախազության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատախազության 12.06.2018թ.  որոշման դեմ:

Այն է՝  մերժել  թիվ 63203516  քրեական գործով վարույթը կասեցնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական  վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական  բաժնի քննիչի  որոշման դեմ «Վելես» ՀԿ-ի ներկայացրած բողոքը:

Գործի համառոտ նախապատմությունը հետևյալն է՝  ՀՀ Քաղաքացիական  ավիացիայի վարչության նախկին պետ՝  Հովհաննես  Պավելի Երիցյանը տոկոսով  900.000 ԱՄՆ դոլար գումար  էր տրամադրել  ոմն Դավիդ Ստեփանյանի, որը տվյալ գումարները  իբրև  մուտքագրել է  իրեն պատկանող  գրավատանը և  10 տարի  շարունակ, ամսական  18.000 ԱՄՆ դոլար տոկոս է մուծել Հովհաննես Երիցյանին  ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար:  Ըստ Դավիդ Ստեփանյանի  խոսքերի Հովհաննես Երիցյանը,  ինչպես ինքը  այնպես էլ  վերջինիս   բարձրաստիճան  մտերիմները սպառնալիքներ են հնչեցրել  Դավիդ Ստեփանյանի և նրա ընտանիքի  հասցեին:  Հարուցվել  էր  քրեական գործ  ՀՀ քր. օր. 137-րդ հոդվածի 1-ին մասով:  Քրեական գործի նախաքննության ընթացքում  «Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն  բազմաթիվ միջնորդություններ էր ներկայացրել  նախաքննության մարմնին պարզելու  մի շարք  հանգամանքներ. պարզելու ո՞րտեղից  նախկին պաշտոնյային նման  ֆինանսական միջոցներ՝  900.000 ԱՄՆ դոլար, արդյո՞ք  վերջինս  ստանալով որպես տոկոս  ամսական 18.000 ԱՄՆ դոլար եկամուտ  10 տարի շարունակ՝ ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար կատարել է իր հարկային պարտավորությունները, ի՞նչ եղանակով է գումարը  մուտք եղել Հայաստան, արդյո՞ք մուտք է եղել  Դավիդ Ստեփանյանին պատկացող գրավատուն, ո ՞րտեղից են ծագել  Դավիդ Ստեփանյանի  ամսական  18.000 ԱՄՆ դոլար, որպես  տոկոս  մուծված գումարները և այլն: Ի պատասխան մեր միջնորդությունների նախաքննության մարմինը  կարճել էր  քրեական գործի  վարույթը, որը  մեր բողոքների շնորհիվ  ի վերջո 2018 հունվարին  վերսկսվել էր, սակայն  նախաքննության մարմինը  հասկանալով, որ օբյեկտիվ  և  բազմակողմանի քննության պարագայում  կպարզվեն մի շարք հանգամանքներ կապված  ահռելի գումարների   ծագման, դրանց իրական պատկանելության, ստվերային շրջանառության, ինչպես նաև   հարկերից խուսափման  առումով,  կբացահայտվեն  տվյալ գործի  հետ առնչություն ունեցող մի շարք այլ պաշտոնատար անձիք, չկատարելով դատարանի որոշումը անհիմն  կասեցրել է տվյալ քրեական գործի վարույթը, հիմնավորելով  անհեթեթ  հարցումներով  ՌԴ…

Քրեական գործը կասեցվել է մի նպատակով՝ կոծկել  նախկին պաշտոնատար անձի կողմից կատարված  հանցագործությունները ստեղծելով վերջինիս  անպատժելիության երաշխիքներ:

Տարիներ ի վեր  նշել ենք, որ ՀՀ դատախազությունը հովհանավորում էր  Հովհաննես Երիցյանին, վերջինիս  կողմից  կատարած  խմբակային  ֆինանսական մեքենայությունները  չբացահայտելու  առումով:

Փաստացի՝ դատավոր Դանիբեկյանը շարունակում է դատախազության արատավոր պրակտիկան  և կոծկելով  վերջինիս կոռուպցիոն հանցագործությունները  ակամա հանցակցում է ՞՞՞

© «Վելես»  ՀԿ

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img