Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
18.9 C
Yerevan

Դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին հայտնում են դատավոր Գրիգորյանի գրասենյակից, «Ազատության»-ը ։

Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։

Թե՛ Գլխավոր դատախազությունը, թե՛ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են Քոչարյանին կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու մասին որոշումները։

Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանից հայտնել էին, որ շարունակում են սպասել առաջին ատյանի դատարանի պատասխանին՝ գործի նյութերը ՍԴ-ից հետ ստանալու վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանից, սակայն, հայտարարել էին, որ առանց նյութերի չեն կարող վարույթ ընդունել բողոքները կալանքի և գործի կասեցման որոշումների հետ կապված:

Սահմանադրական դատարանի աշխատակազմն էլ հաղորդագրություն էր տարածել՝ վստահեցնելով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրեց և ուղարկեց ՍԴ:

© Armtimes.com

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img