Մարգարիտա Հարթենյանը 2008-2014 թվակններին զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
2014 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, 2011 թվականին, երբՄարգարիտա Հարթենյանը զբաղեցնում էր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հայտարարագրել է.
Նրա եկամուտը ստացվել է 3 աշխատավարձից և կազմել 4 միլիոն 742 հազար դրամ:
2012 թ-ին նրա դրամական միջոցներում փոփոխություն չի կատարվել: եկամուտները կրկին ստացվել են 3 աշխատավարձերից և կազմել 4 միլիոն 946 հազար դրամ:
2013 թ-ին նրա խնայողնութունները կազմել են՝ 15 միլիոն դրամ, 35 հազար դոլար 50 հազար եվրո: 3 աշխատավարձերից ստացված եկամուտը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ:
2014թ-ին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Մարգարիտա Հարթենյանը հայտարարագրել է 15 միլիոն դրամ, 35 հազար դոլար 50 հազար եվրո և 4 աշխատավարձից ստացված եկամուտը՝ 5 միլիոն 192 հազար դրամ:
2014 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները մնացել են նույնը, իսկ եկամուտը ստացվել է 5 աշխատավարձերից՝ կազմելով 6 միլիոն 801 հազար դրամ:
2015-2017 թ-ներին դատավորի դրամական միջոցները մնացել են անփոփոխ, իսկ եկամուտները ստացվել են 2015 թ-ին 6 աշխատավարձերից՝ 8 միլիոն 387 հազար դրամ, 2015 և 2016 թ-ներին՝ 5 աշխատավարձերից՝ 8 միլիոն 672 հազարական դրամ:
2018 թ-ին դատավորի դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 12,5 միլիոն դրամ, 35 հազար դոլար 50 հազար եվրո: 4 Աշխատավարձերից ստացված եկամուտը կազմել է 8 միլիոն 606 հազար դրամ:
Դատավոր Մարգարիտա Հարթենյանի ամուսինը՝ Տիգրան Մարտիրոսյանը հայտարարագրել է.
Դատավորի դստեր՝ Վիկտորյա Մարտիրոսյանի 2017-18 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:
Ստորև կարող եք ծանոթանալ նաև դատավորի կենսագրությանը:
Մարգարիտա Հարթենյանը ծնվել է 1979 թվականին Երևան քաղաքում:
1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:
2005 թվականին հանդիսացել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:
2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական:
2006 թվականին զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության պետի պաշտոնը:
2006 թվականի նոյեմբերից աշխատել է ՀՀ Արդարադատության խորհրդի քարտուղար:
2008 թվականի հունվարից աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2014 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2015 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է:
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:
© Iravaban.net
16 Ընդհանուր դիտումներ, 1 Օրվա դիտումներ