Կիրակի, 11 Մայիսի, 2025
20.1 C
Yerevan

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Աֆրիկյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. նա կասկածվում է յուրացում կամ վատնում անելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուղվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի նկատմամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հիմնարկի պետի նախկին տեղակալի կինը՝ Կարինե Հայրապետյանը, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետ Ա. Աֆրիկյանի հետ 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որով Կ. Հայրապետյանն ընդունվել է գործի ինֆեկցիոն բաժանմունքում՝ որպես բժիշկ-ինֆեկցիոնիստ։

Քննչական բաժնում պարզել են, որ մինչև օրս Կ. Հայրապետյանն աշխատանքի չի ներկայացել և պայմանագրի կնքումից հետո ընկած ողջ ժամանակահատվածի համար իր անվամբ փոխանցել է աշխատավարձ, որի գումարը կազմում է 2 մլն 164 հազար դրամ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

©  shamshyan.com

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img