Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
13.3 C
Yerevan

Դատական համակարգում նոր բունտ է հասունանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում նոր բունտ է հասունանում:

Պարզվում է՝ եթե ՀՀ նախագահը որեւէ հիմքով առարկություն է ներկայացնում որեւէ դատավորի կամ թեկնածուի վերաբերյալ, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դա ընդունում է ի գիտություն: Իսկ, եթե դատավորը կամ թեկնածուն ԲԴԽ-ում ծանոթ ունեն, ապա հնարավոր է լինում շրջանցել ՀՀ նախագահի առարկությունները:

Խոսենք փաստերով. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հրապարակել էր հայտարարության՝ առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Պարզվում է, որ Ժորա Չիչոյանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Սերգեյ Չիչոյանի հարազատ եղբոր տղան է, դրա համար էլ օրենքի ուժը «աշխատել է»:

Բանն այն է, որ դատավոր նշանակվելուց առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուները անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել: Եվ, ահա, ԲԴԽ նախագահի եղբորորդու՝ Ժորա Չիչոյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, եւ ՀՀ նախագահը Ժորա Չիչոյանի՝ դատավորի նշանակման դիմումը չի ստորագրել ու առարկություններով հետ է ուղարկել:

ԲԴԽ-ն՝ ի դեմս նախագահ հորեղբոր, որոշում է կայացրել երկրորդ անգամ դիմել ՀՀ նախգահին, սակայն երկրորդ անգամ էլ նախագահը չի ստորագրել ու առարկությամբ հետ է ուղարկել: Այս ամենից հետո Ժորա Չիչոյանին որոշում են դատավոր նշանակել՝ օրենքի ուժով, եւ նա դատավորի լիազորություները ստանձնում է օրենքի ուժով, կամ, որ նույնն է՝ հայտնի հորեղբոր թիկունքով:

Սակայն այս պամության մեջ ցավալին այն է, որ ներկայումս շատ դատավորներ են Ժորա Չիչոյանի կարգավիճակում հայտնվել, սակայն ԲԴԽ-ն՝ ի դեմս նախագահ Սերգեյ Չիչոյանի, նրանց մասով որեւէ սրտացավություն չի ցուցաբերել, այլ արագ հանել է նրանց անունները թեկնածուների ցուցակից՝ զրկելով դատավոր դառնալու իրավունքից: Ահա բարեփոխված արդարադատության համակարգի «հմայքը»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img