Հինգշաբթի, 1 Մայիսի, 2025
12.1 C
Yerevan

Դատական համակարգի «ոսկե» երիտասարդը. ինչ ունեցվածք ունի վարչական դատարանի նախագահը

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել դատավորների ունեցվածքի, դրամական միջոցների մասին տեղեկություն:

Այս անգամ հերթը ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանինն է, որը ինչպես հայտնի է`Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է: Ասել է թե`հերթական «ոսկե» երիտասարդը:

Այսպես, կրտսեր Դարբինյանն ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ բնակարան, բազմաբնակարան բնակելի մեկ շենք, մեկ հողամաս եւ արտադրական նշանակության մեկ շինություն: Այսինքն` մեկից ավելի բնակարաններ: Նաեւ` երեք`«Range Rover sport», «Gaz 322132», «Gaz 24» մակնիշի մեքենա: Երիտասարդ դատավորի փոխառությունը պաշտոնը ստանձնելու ժամանակ կազմել է 30 մլն 817 հազար դրամ: ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը հայտարարագրել է 52 մլն դրամ:

Ի դեպ, Դարբինյանը 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել, իսկ 2017 թվականի (այդ ժամանակ նա վարչական դատարանի դատավոր էր) տարեկան հայտարարագրով նշված է, որ նրա` որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական կազմել է 590 հազար դրամ: Բացի աշխատավարձից, պարզվում է, որ Դարբինյանը 28 մլն 217 հազար դրամի չափով փոխառություն, վարկ է ստացել: Իսկ ահա նրա կինը` Գայանե Դարբինյանը, չնայած զրոյական եկամուտին, հայտարարագրել է 44.2 մլն դրամ:

 

© Armlur.am

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img