Կիրակի, 26 Հունվարի, 2025
6.1 C
Yerevan

Դատախազ Տիգրան Ենոքյանը զենքով մտել է դատարանի դահլիճ

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայր Տիգրան Ենոքյանը զենքով է մտել դատարանի շենք և ցանկացել է այն իր մոտ պահել դատական նիստի ընթացքում։

Վահագն Աբգարյանի գործով նիստը նախագահող դատավոր Սուսաննա Գզոգյանը տեղեկացել է, որ դատախազի մոտ զենք կա և նրան զգուշացրել է, որ նա չի կարող դատական նիստին զենքով մասնակցել, ինչին ի պատասխան դատախազն անկեղծացել է՝ ասելով, որ նա բոլոր նիստերին է գնում զենքով և դատավորից պահանջել է իրենց ցույց տալ, թե որ օրենքն է իրեն արգելում զենք կրել նիստերի դահլիճում։

Դատավորը դատախազին ծանոթացրել է Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականին ընդունած ԲԴԽ-5-Ն-2 որոշմանը, որի 42-րդ հոդվածը սահմանում է․ «Արգելվում է վարչական շենքեր զենք և զինամթերք ներս բերելը՝ բացառությամբ օրենքով նախատեսված կարգով ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված զենք և զինամթերք ներս բերելու դեպքերի: Զենքը և զինամթերքը հանձնվում են կենտրոնական պահակակետ` այդ նպատակով հատուկ կահավորված համապատասխան պահարաններում պահելու համար»։

Դատական նիստն ընդմիջվել է, որպեսզի դատախազը հանձնի իր զենքը։ Դատական նիստին ներկա իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն անվտանգ իրեն չի զգում, երբ դատախազ Տիգրան Ենոքյանը զենքով է ներկայանում դատական նիստին․ «Ես բազմիցս հայտարարել եմ, որ Տիգրան Ենոքյանը հանցանք է գործել, այսօրվա իր արարքը ևս ապացուցում է, որ նա հակված է խախտելու օրենքներ և այլ իրավական ակտեր։ Ես վստահ չեմ, որ իր հետ ներս բերված զենքը մի օր չի օգտագործի օրինակ իմ դեմ՝ հաշվի առնելով իմ երկարատև պայքարը դատախազության դեմ»։

Դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 3-ը։

Hot this week

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Ավշարում դաժանաբար կատվին սպանողի առաջին դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=f63s8rhbc4Y&t=92s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Թեմաներ

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ 4 տարի ժամկետով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img