Չորեքշաբթի, 23 Ապրիլի, 2025
11.1 C
Yerevan

Դատախազությունը ստացել է առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին վերաբերող 68 ազդարարում, 10-ով հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազությունում 2021 թվականին ստացվել է 75 ազդարարում, 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 75 ազդարարումից 70-ը եղել են անանուն:

59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներով 32-ի դեպքում վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել օպերատիվ հետախուզական մարմին ազդարարումը ստուգելու համար:

Այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն ԱԺ նիստում՝ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը: Նա նախ շեշտեց, որ անանունությունը պաշտպանության կարևորագույն միջոց է: Վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ անանուն են դիմում: «Դա պաշտպանության կարևորագույն միջոցն է: Հակառակ դեպքում մենք ուղղակի չենք ունենա ազդարարումներ: Դրա վերացումը միանշանակ կբերի այդ ինստիտուտի իմաստազրկմանը»,-ասաց Թումանյանցը:

Ապա փոխնախարարը ներկայացրեց վիճակագրություն: 2019 թվականին Գլխավոր դատախազությունում ստացվել է 188 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրանցից 153-ը եղել են անանուն, 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ն ուղարկվել է օպերատիվ հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է՝ ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով հարուցվել են քրեական գործեր:

2020 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որոնք ևս եղել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին վերաբերող: 119-ը եղել է անանուն, 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով՝ մերժվել վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ն ուղարկվել է օպերատիվ հետախուզական մարմին՝ ստուգելու համար տվյալները, 15-ն ուղարկվել էր ըստ ենթակայության: Մեկ ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 

© ORAGIR.NEWS

 

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img