Դավիթ Հրաչյայի Հարությունյան, (1982, Երևան), 36տ., Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Կրթություն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1999-2005
Աշխատանք
քննիչ, 2003-2007
ավագ քննիչ, 2007
գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, 2007
ՀՔԾ հատկապես կարևոր գործերի քննիչ, 2007-2011
Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2011-2016
Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, 2016-ից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2017-ից
Աշխատավարձ
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմում է 838 հազար դրամ:
Ունեցվածք
2016-ին պաշտոնական տվյալներով Դավիթ Հարությունյանը և նրա կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը միասին հայտարարագրել են մոտ 293 միլիոն դրամ։
Ունի MITSUBISHI PAJERO 3.8 մակնիշի ավտոմեքենա, 2 բնակարան բազմաբնակարան շենքում, երկու առանձնատուն, երկու ավտոտնակ, մեկ ոչ բնակելի շինություն բազմաբնակարան շենքում։
Գործեր
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործը
Քիքբոքսինգի աշխարհի եւ Եվրոպայի ռեկորդակիր, չեմպիոն Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործ
Դավիթ Հարությունյանը Կրակեմ Հրաչ մականունը կրող Հրաչյա Հարությունյանի որդին է։ Հրաչյա Հարությունյանը բարձրաստիճան ոստիկան է, եղել է պետական պահպանության ծառայության պետ։
Դավիթ Հարությունյանը մինչև 2016 թվականին դատարանի նախագահ նշանակվելը աշխատել է դատախազությունում և տարբեր դատարաններում, չի զբաղվել բիզնեսով, հետևաբար չէր կարող 300 միլիոն դրամի հասնող կարողություն կուտակել միայն աշխատավարձ ստանալով։
Ըստ պաշտոնական հայտարարագրերի՝ դատավորի կինը նրանից հարուստ է։