Կիրակի, 16 Փետրվարի, 2025
-5.9 C
Yerevan

Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանիքի կողմից «Դեյզի» այգին սեփականաշնորհելու փաստի վերաբերյալ ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել m

Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) ընտանիքի կողմից «Դեյզի» այգին սեփականաշնորհելու փաստի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել։

Գլխավոր դատախազությունից Factor.am-ին հայտնում են հետևյալը. «Ի թիվս այլ տարածքների, նաև Տիգրան Պետրոսյան 44/2 հասցեում գտնվող հողատարածքի օտարման գործընթացի հետ կապված Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ շահադիտական կամ անձնական այլ շահագրգռություններից ելնելով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչություն, ընդունվել վարույթ է և իրականացվում է նախաքննություն», – Factor.am-ին փոխանցում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Factor.am-ը ներկայացրել էր այգու սեփականաշնորհման պատմությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/197296.html

© factor.am

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img