ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր ժողովին ընթանում է Փաստաբանների պալատի ակումբի նիստը։
Նշենք, որ այսօր փաստաբանական համայնքը գործադուլ է իրականացնում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարած հարկային քաղաքականության, որի հետևանքով քաղաքացիները հնարավորություն չեն ունենալու՝ օգտվելու անվճար իրավաբանական ծառայությունից։
Գործադուլին միացել են փաստաբանական համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՓՊ մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը՝ փաստաբանների ավելի քան 90 տոկոսը մասնակցում է գործադուլին։
ՓՊ ակումբի նիստի քննարկմանը կհաջորդի մամուլի ասուլիսը, որի շրջանակներում փաստաբանները կներկայացնեն իրենց հետագա անելիքները։