Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ այս անգամ Վարդան Օսկանյանի վերաբերյալ է հաղորդում ներկայացրել

«Ժողո­վուրդ» թերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: «Ժողո­վուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատ­գամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ընդ որում՝ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով’ օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել հատել սահմանը՝ ներկայացնելով իրա­վիճակը և բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակում նրա անունը արծարծվում է: Նկատենք, որ առաջին անգամը չէ, որ Վ. Օսկանյանը հայտնվում է աղմկահարույց գործի կիզակետում: Դեռևս 2012 թվակա­նին Օսկանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քր. օր.-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ փողերի լվացում: 2013 թվականին Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանը, Երևանում ծեծկռտուք էր սարքել՝ ջարդելով այլ երիտասարդի քիթը: 2017-ին էլ պարտատիրոջը բռնության սպառնալիքներով վախեց­նելու համար կրտսեր Օսկանյանը ձերբակալվեց և ազատ արձակվեց»,-գրում է թերթը: © Politik.am

 779 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: