Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.5 C
Yerevan

Գործարարն՝ ընդդեմ պաշտոնյաների.կոռուպցիոն սկանդալ

Գործարար Վարշամ Ղարիբյանը, ով հանրությանը հայտնի է«Շանթի Յուրա» անունով, 2005թ-ից իր սեփականությունը հանդիսացող գործարանի տարածքի վաճառքի արդյունքում  հայտնվել է քաշքշուկների մեջ եւ կորցրել է թե՛ իր սեփականությունը,եւ թե՝ չի ստացել վաճառքի պայմանագրով նախատեսված գումաը:

Ղարիբյանը  Meganews.am-ին պատմում է, որ 852,2 քմ ընդհանուր մակերեսով գործարանը առք  ու վաճառքի պայմանագրով վաճառել է ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանին ՝ 19.500.000 դրամով: Գնորդ Մուրադյանը, սակայն, ըստ Ղարիբյանի, չի կատարել վճարման պարտավորությունները, ինչի պատճառով ինքը 2008թ-ին նամակով առաջարկել է լուծարել պայմանագիրը եւ վերադարձնել անշարժ գույքը: Մինչդեռ, Մուրադյանը ոչ միայն չի լուծարել պայմանագիրը և չի վերադարձրել գույքը, այլև՝ գույքը վաճառել է Ասատուր Կարապետյանին, այն գրանցվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» ՏՍ-ի կողմից և նրան տրամադրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Ղարիբյանը 22.08.2008թ. հայցով դիմել է Երևանի քաղաքացիական դատարան՝ խախտված իրավունքների վերականգնման համար: Դատարանը 26.12.2008 թվականին վճռել է հայցը բավարարել, սակայն, Վահագն Մուրադյանի և Ասատուր Կարապետյանի կողմից համապատասխանաբար ներկայացվել են վերաքննիչ բողոքներ: Ըստ Ղարիբյանի.«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 16.04.2009թ. ակնհայտ ապօրինի, կողմնակալ և չհիմնավորված որոշմամբ, վերաքննիչ բողոքը բավարարվել է, դատարանի 26.12.2008թ.-ի վճիռը բեկանվել է և փոփոխվել, այն է՝ գործի վարույթը մի մասով կարճվել է, մյուս մասով՝ մերժվել: Գործը Վերաքննիչ դատարանում քննվել է դատավոր Կարեն Չիլինգարյանի նախագահությամբ: Գործով վճռաբեկ բողոք եմ ներկայացրել, սակայն 01.07.2009 թվականի Վճռաբեկ դատարանի որոշմամբ բողոքս վերադարձվել է: Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի անմիջական մասնակցությամբ կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, որով խախտվել է իմ՝ թե՛ որպես գույքի սեփականատիրոջ և թե՛ առուվաճառքի պայմանագրով վաճառող կողմի իրավունքները: Մասնավորապես՝ 19.500.000 /տասնինը միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժողությամբ գույքը անցել է Վահագն Մուրադյանի տիրապետման և տնօրինման տակ այն դեպքում, երբ վերջինիս կողմից չի կատարվել պայմանագրի՝ 19.500.000 /տասնինը միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը: Արդյունքում զրկվել եմ թե՛ իմ սեփականության իրավունքից և թե՛ չեմ ստացել ինձ պատկանող անշարժ գույքի վաճառքի գումարը: Վերաքննիչ դատարանի որոշումից պարզորոշ երևում է, որ դատավոր Չիլինգարյանի և Վահագն Մուրադյանի միջև առկա է եղել կոռուպցիոն կապ՝ վերջիններիս հանցավոր համագործակցության արդյունքում: Դատավոր Կարեն Չիլինգարյանի դրսևորած կողմնակալությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործով պատասխանող Վահագն Մուրադյանը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրել և զբաղեցնում է բարձր պաշտոններ, ինչը իրական և ողջամիտ կասկածներ է հարուցում տվյալ գործով դատավոր Կարեն Չիլինգարյանի անկողմնակալության մեջ: Ավելին՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Ժուլվերի Մուրադյանի՝ «թաքնված միլիոնատեր», «հայտնի քցող» լինելու հանգամանքները արտացոլված են նաև համացանցային տարբեր հրատարակություններում և հայտնի են դառնում Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում լրացված բազմաթիվ քաղաքացիական գործերից: Մինչդեռ նոր Հայաստանի ժամանակներում որդեգրված առաջնային համարվող կոռուպցիայի դեմ պայքարում Վահագն Մուրադյան անձի՝ որպես հայտնի կոռուպցիոների աշխատանքային գործունեությունը դատախազության համակարգում իրական վտանգ է ստեղծում ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև՝ ողջ պետության համար»: Իր՝ սեփականության իրավունքները պաշտպանելու խնդրանքով Վարշամ Ղարիբյանը դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին,ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Հարցին, թե այս տարիներին երբեւէ դիմե՞լ է երկրի համապատասխան պաշտոնյաներին, գործարարը պատասխանեց .«ոչ, քանի որ այն ժամանակ մեր երկրի ադարադատությանը չեմ հավատացել, գիտեի, որ գործում է կոռուպցիոն ցանց, որի մեջ ոչ ոք իմ գործին արդար լուծում չէր տա: Իսկ հիմա հավատում եմ նոր Հայաստանի եւ հեղափոխական Վարչապետի արդարադատությանը»:

© meganews.am

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img