Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
18.9 C
Yerevan

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեք անգամ 100 տոկոսով պարգևատրել է իրեն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս տարվա ընթացքում պարգևատրվել է 3 անգամ՝ 1 դրույքաչափով կամ աշխատավարձի 100 տոկոսի չափով:

Այս մասին Factor.am-ին փոխանցում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 1 միլիոն դրամ: Այսինքն, ստացվում է, որ Արթուր Դավթյանը հունվարից մինչ նոյեմբեր ստացել է 3 մլն դրամ պարգևավճար:

ՀՀ դատախազության մյուս դատախազները պարգևատրվել են 4 անգամ, որից 3-ը՝ 100, իսկ 1-ը՝ 72 տոկոսով: Կառույցի քաղաքացիական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք նշյալ ժամանակահատվածում պարգևատրվել են 6 անգամ, որից 4 անգամը աշխատավարձի 100 տոկոսով, իսկ երկու անգամը՝ 71.83 և 67.47 տոկոսներով: Քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները պարգևատրվել են 4 անգամ՝ 100 տոկոսով:

Դատախազության աշխատավարձի բյուջեն 2019 թվականին կազմել է 3,5 միլիարդ դրամ, պարգևավճարներինը՝ 983 մլն դրամ:

Դատախազությունից խնդրել էինք տրամադրել, թե պարգևավճարների համար նախատեսված գումարի որ մասն է այս ժամանակահատվածում ծախսվել, սակայն կառույցը գրավոր պատասխանում տվյալներ չի նշել:

Նարեկ Կիրակոսյան


© factor.am

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img