Հինգշաբթի, 5 Հունիսի, 2025
23.1 C
Yerevan

Գլխավոր դատախազությունում կադրային բարեփոխումները շարունակվում են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 30-ի և դեկտեմբերի 1-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:

      Մասնավորապես՝

 

  • Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Տիգրան Հրաչի Սուքիասյանը փոխադրվել է և նշանակվել Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդգար Վոլոդյայի Պետրոսյանը փոխադրվել է և նշանակվել  Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի դատախազության դատախազ, արդարադատության  երրորդ դասի խորհրդական Պետրոս Վահեի Հարությունյանը փոխադրվել է և նշանակվել Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Դավիթ Սամվելի Բաղդասարյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ  դասի խորհրդական Անդրանիկ Սերյոժայի Վարդանյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, առաջին դասի խորհրդական Հայկ Վարդանի Մանասյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սմբատ Աշոտի Մովսիսյանը փոխադրվել է և նշանակվել  Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

 

  • Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական, Ռաֆիկ Արարարտի Դոխոյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Շիրակի մարզի դատախազության  դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Աշոտի Մուրադյանը փոխադրվել է և նշանակվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, առաջին դասի խորհրդական Արթուր Բաբկենի Մարտոյանը փոխադրվել է և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img