Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում ՀՀ դատախազության գործունեության,
իրականացված լայնածավալ աշխատանքների վերաբերալ իրազեկվածության բարձրացումը, Facebook սոցիալական ցանցում գործարկել է պաշտոնական էջը:
Այսուհետև, Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից բացի՝ Դատախազության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի կլինի նաև ՀՀ դատախազության ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով: