Ուրբաթ, 15 Նոյեմբերի, 2024
-1.9 C
Yerevan

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

Այսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ դիմումիս համաձայն՝ ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը։

«Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական տարիների ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, հավասար մատչելիության սկզբունքների վրա, առաջնորդվելով «լրագրողների հետ՝ որպես պաշտոնատար, պաշտոնատարների հետ՝ որպես լրագրող» գործելաոճով։

Հուսով եմ՝ ինչ-որ բան ստացվել է։

Շնորհակալ եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անձնապես չճանաչելով այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու, անցած տարիներին ազատ ինքնադրսևորման, մասնագիտական համեստ կարողություններս ու ներուժս պետությանս ու հայրենիքիս ծառայեցնելու հնարավորություն տալու համար։

Շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին, որոնց հետ անցանք այս ճանապարհը՝ շատերի հետ ընկերացանք, ոմանց հետ բանավիճեցինք, բայց երբեք չհասկացվածության պատ միմյանց համար չստեղծեցինք։

Շնորհակալ եմ նաև դատախազության իմ գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական խորհրդատվությամբ, ընդհանուր աշխատանք կատարելու հոգատարությամբ օգնել են ինձ ավելի հղկվելու, դատախազությունն ավելի պաշաճ ու արժանապատիվ ներկայացնելու հարցում։

Ինձ փոխարինողին մաղթում եմ էլ ավելի բեղուն ու արդյունարար գործունեություն։

Դուք բոլորդ մնում եք իմ սրտում։

Աստված օգնական բոլորիս»,- գրել է Աբրահամյանը։

Hot this week

Թեմաներ

Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, ոչ թե՝ հակառակը․ ՍԴ նախագահ

Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, Սահմանադրությունը չի կարող...

Կենտրոնի թաղապետարանում երեկ ձերբակալված երեք աշխատակիցներն ու մեկ քաղաքացին կալանավորվել ե

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img