Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 17-ին հրաման է ստորագրել, որով նոր խորհրդական է նշանակել։
Հոկտեմբերի 18-ից այդ պաշտոնը ստանձնել է Տաթևիկ Սարուխանյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աննա Վարդապետյանը Գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակել է նաև Մհեր Ափրիկյանին։
Աղբյուրը՝ ORAGIR.NEWS