Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ.Լ.-ի և նույն մարզի դատախազության դատախազ Ա.Մ.-ի նկատմամբ նշանակվել են «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր:
Մասնավորապես, Վ.Լ.-ն և Ա.Մ.ն, պատասխանատու լինելով քրեական գործի նախաքննության բնականոն ընթացքի և նախաքննությունը ողջամիտ ժամկետում կատարելու համար, թիվ 43161621 քրեական գործով հսկողություն չեն ապահովել մինչդատական վարույթի ընթացքի նկատմամբ, չեն դրսևորել բավարար հետևողականություն գործով էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ստուգման համար անհրաժեշտ քննչական գործողությունները ժամանակին և առանց անհարկի ձգձգումների կատարելու ուղղությամբ:
Արդյունքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից տևական ժամանակ դրսևորվել է անգործություն, որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հանգամանքների ակնհայտ առկայության պայմաններում այդ գործողությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ ժամանակին: Նշված քրեական գործով նախաքննությունն ընթացել է թերի և անհարկի ձգձգումներով, չեն պահպանվել 1998թ. ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ ողջամիտ ժամկետներում չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար: