Գագիկ Խաչատրյանին թույլ են տվել բուժման նպատակով կրկին լքել ՀՀ-ն

| Veles ngo | ,

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին թույլատրել է կրկին մեկնել Հայաստանից։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի լրատվության և հասարակայնության բաժնի պետ Լիլիթ Շաբոյանը «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և թույլատրել Գագիկ Խաչատրյանին 2023 թ․ ապրիլի 12-ից 17-ը ներառյալ մեկնել Հայաստանի Հանրապետությունից՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար»,- նշեց Շաբոյանը։ Գագիկ Խաչատրյանն անազատության մեջ է անցկացրել էր գրեթե մեկուկես տարի, ապա, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Բուժման նպատակով Խաչատրյանը մի քանի անգամ լքել է երկիրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/634867.html

© factor.am

 110 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: