• August 18, 2023

Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից

Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից

Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում` 4 աղջիկ և 1 տղա։ Այն աղջիկը, ում ծեծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է միջնեկ աղջիկներից մեկի ուսուցչուհին։

Պարզվում է` ընտանիքը կարճ ժամանակ է ապրել Գավառում, այս տարվա հունիսին տեղափոխվել են Երևան։ Հայտնի է դստերը հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կնոջ ինքնությունը` նա 34-ամյա Աննա Արևշատյանն է։ Մեզ հետ զրույցում ուսուցչուհին սարսափելի մանրամասներ պատմեց ընտանիքի մասին։ Պարզվում է` ընտանիքի հայրը` Թաթուլ Մադաթյանը, մոտ 1 տարի առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։

«Աղջիկներից մեկն այն ժամանակ դեռ երրորդ դասարանում էր սովորում, վատ է զգացել երեխան, ուժեղ ցավեր է ունեցել, բժշկի են տարել, պարզվել է` երեխան սեռական բռնության է ենթարկվել»,– պատմում է ուսուցչուհին։

 

Նրա խոսքով` երբ այդ մասին հայտնի դարձավ, մայրը պնդում էր, թե բռնություն չի եղել, երեխան քարի վրա է ընկել։

 

Հետաքննություն է սկսվել, պարզվել է, որ դստերը սեռական բռնության է ենթարկել սեփական հայրը։ Դրանից հետո առավել սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել, որ սեռական բռնության է ենթարկվել նաև ավագ դուստրը, որը 6-րդ դասարանում էր սովորում։ Խոսքը հենց այն աղջկա մասին է, որին նաև աղմկահարույց տեսանյութում են բռնության ենթարկում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։