Շաբաթ, 19 Ապրիլի, 2025
6.1 C
Yerevan

Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։

Հակակոռուպցիոն կոմիտիեց։

«Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինն է հանրապետությունում, ինչը մեզ հանցագործությունների բացահայտման և քրեական վարույթների արդյունավետ քննության մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այս առումով հատկապես կարևորում եմ օպերատիվ աշխատակցի և քննիչի համագործակցված աշխատանքը: Օպերատիվ և քննչական մարմինների  կողմից համատեղ պլանավորված և մեկմեկու փոխլրացնող աշխատանքի շնորհիվ կարող են հեշտությամբ  բացահայտվել և քննվել նույնիսկ ամենաբարդ թվացող կամ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը։ Քրեական վարույթների արդյունավետ քննության տեսանկյունից ցանկանում եմ ընդգծել նաև տևական ժամանակ քննվող վարույթների արագ հանգուցալուծման կարևորությունը»,- նշել է Արթուր Նահապետյանը։

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը և այդ կապակցությամբ իր մոտեցումներին՝  Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ իր համար յուրայիններ չկան։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ծառայող գնահատվելու է երեք կարևոր հատկանիշների հիման վրա՝ ազնվություն, նվիրվածություն, աշխատանք. «Պատրաստ եմ ճանապարհ անցնել յուրաքանչյուրիդ հետ, ով կհամապատասխանի այս չափանիշներին»,- ասել է Արթուր Նահապետյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է իրավապահ մյուս մարմինների հետ գործընկերային հարաբերությունների պահպանումն ու զարգացումը՝ նշելով, որ Կոմիտեի առաջնային նպատակներից է լինելու նաև կառույցը բարեվարք, իրենց առաքելությանը նվիրված և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելը, ինչպես նաև հայաստանյան, արտասահմանյան և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը:

Արթուր Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա անհրաժեշտ կամք և վճռականություն՝ իր առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու համար:

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...

Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img