Համացանցում երեկ՝ մայիսի 8-ին, ձայնագրություն տարածվեց, որտեղ դատավոր Արմեն Բեկթաշյանն ասում էր, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրահանգ է ստացել ազատ արձակել քրեական հեղնակություն համարվող Վահագն Աբգարյանին՝ Ալավերդցի Վահագնին։
ArmDaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանն ասաց, որ ձայնագրությունում շոշափվել է նաև իր անունը և վաղը ինքը պատրաստվում է ԱԱԾ հաղորդում ներկայացնել։ Պողոսյանը նշեց, որ Բեկթաշյանը կեղծիքներ է արել Հունան Պողոսյանի գործում և նրա նման անպատասխանատու մարդ չի հանդիպել։
«Մի մարդ, որ ամբաստանյալի մասին ասի գյադեն, ինքը դատավոր լինելով։ Այդ ձայնագրության մեջ ինքը անուններ է տալիս և ես վստահորեն ասում եմ, որ այդ անունների համար ինքը պիտի պատասխան տա։ Ի վերջո պետք է ճշմարտությունը պարզվի։ Ես ինքս վաղն առավոտյան պատրաստվում են գնալ Ազգային անվտանգության ծառայություն և մանրակրկիտ հաղորդում տալ»,- ասաց Պողոսյանը։
Անդրադառնալով այդ ձայնագրությանը, նա ասաց,որ վստահ է, որ այն մոնտաժված է, քանի որ ձայնը կտրտվում է, անհասկանալի դադարներ կան, ինչ-որ ջրի ձայն է գալիս։
Վելես իրավապաշտպան կազմակերպության նախագահն ասաց, որ հետամուտ է լինելու պարզել,թե ով է ձայնագրությունը հրապարկել՝ դա այդքան էլ դժվար չէ ու ապացուցելու է, որ այն մոնտաժված է։
Անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի մասին հիշատակմանը ձայնագրության մեջ, նա նշեց, որ երկու հաղորդում է ներկայացրել վերջինիս դեմ։
«Ես գնացել եմ ԲԴԽ և իրեն ասել եմ, որ սա իր մեղքի բաժինն է, իր շնորհիվ է, որ այս մարդը գտնվում է այնտեղ և դա էլ մի կողմ թողնենք, փետրվարի 29-ին Վահագն Աբգարյանի դեմ բանտում մահափորձ էր եղել, դանակահարություն էր եղել այն էլ որտեղ՝ ոչ ավել, ոչ պակաս պետի կաբինետում։ Այսինքն պետն է ու այս պետին մեղադրանք է առաջադրվել։ Բնականաբար ես գնացել եմ ու ասել եմ ամեն տեղ, որ էս մարդուն չի կարելի թողնել ՔԿ-ում, որովհետև ՔԿ-ում այս մարդու կյանքին վտանգ է սպառնում և մահափորձ է կատարվել։ Գիտեք ինչ, եթե խցակիցները լինեն՝ դա կարելի է հասկանալ, բայց երբ որ դա կատարվում է ղեկավարության կողմից։ Կարծում եմ, եթե նույնսիկ զանգ եղել է՝ միգուցե այդ առումով, բայց որ մեկը մտածի, որ ես Վարդազարյանի հետ ինչ-որ հարաբերություններ ունեմ և այլն, իրականում սա շատ մտահոգիչ է։ Իրականում անունները թողնենք մի կողմ՝ Վարդազարյան, Մարինա, Պողոս-Պետրոս, իր պահելաձևը որպես դատավորի, Դուք հասկանում եք՝ դատավորը ամբաստանյալին ասի՝ դե թող մի հոգի էլ ավել գնա մեռնի, էդ մարդը ուզում էր փախներ։ Բա որ գիտես ուզում է փախնի՝ գնա հաղորդում տուր՝ դու դատավոր ես, թե օպեր ես։ Կամ ասում ես Վահագն Հարությունյանի հետ խորհրդակցել եմ ինչ վճիռ կայացնեմ՝ տո լավ է»,-ասաց Պողոսյանը։
Իրավապաշտպանը նշեց, որ իր կարծիքով այս ձայնագրությունը տարածվել է
Բեկթաշյանի իմացությամբ։ Նա ասաց, որ Բեկթաշյանը բազմաթիվ աղմկահարույց գործերով շատ կասկածելի վճիռներ է կայացրել.
«Եվ ինքն իր վախից, կարծում եմ, երբ մարդիկ նավակից ուզում են թռնել ու գցեն մնացածի վրա, ինքը կարծում եմ դա է անում և ինքը շատ երջանիկ կլինի,եթե դատավոր չաշխատի, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ այս վճիռները անպատիժ չեն մնալու։ Այո,հիմա կարող է մի իշխանություն փոխվի, բայց ի վերջո պատասխանատվության ենթարկվելու է։ Տարիներ առաջ մենք մոնիթորինգ էինք անում , պարզեցինք, որ ինքը մարդ է դատապարտել սպանության համար առանց սպանվածի դիակի առկայության։ Մարդիկ ովքեր ունեն կախվածություն թմրանյութից, ալկոհոլից, այդ մարդիկ շատ հեշտ կառավարվող են։Ես շատ եմ խոսել Բեկթաշյանի վարքի մասին, բացատրել եմ, որ այս մարդը թմրամոլ է՝ ոնց եք թողել, որ այս մարդը դատական ակտ կայացնի՝ իր այդ կիսագողական ժարգոնով»,- ասաց Մարինա Պողոսյանը։
Իրավապաշտպանն ասաց, որ այս միջադեպի մեջ քաղաքական ինչ-որ հաշվարկներ է տեսնում։
«Ես իր տեղը չեմ կարող պատասխան տալ, բայց ես իմ տեղը կարող եմ պատասխան տալ, որ իմ անունը խցկել են այդ ամեն ինչի մեջ, այս թեման , որովհետև տարբեր տեղերից առաջարկներ ստացել եմ, համարյա բոլոր կողմերից և բնականաբար ես մնում եմ իմ տեղում և շատ հետաքրքիր է ստացվում, երբ որ ես եմ հաղորդում տալիս Ռուբեն Վարդազարյանի վրա՝ հիմնավոր, քրեական գործ չի հարուցվում, բայց ստից բանով իրենք գործեր են հարուցում ու հենց այս նախընտրական ժամանակահատվածում։ Նշեմ, որ մայիսի 13-ին Վարդազարյանի վերաբերյալ որ գործ չեն հարուցել, ես բողոք եմ ներկայացրել և այդ օրը նիստ է նշանակված Տաթևիկ Գրիգորյանի մոտ»,- նկատեց Պողոսյանը։
Ամբողջական հոդվածը այստեղ՝