Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ նախագահին դատական համակարգում պաշտոնների նշանակման առաջարկ է արել, գրել է ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին առաջարկվել է Ռուզաննա Սուրիկի Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար, Տարոն Մանվելի Նազարյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար, Մխիթար Վրեժի Պապոյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար»,- գրել է նա: