Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ:
ԲԴԽ-ն որոշել է դատախազության կողմից դատավոր Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու մասին միջնորդությունները բավարարել: