Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Աբբաս Խալիլովը հայտարարել է ադրբեջանա-հայկական սահմանին 110 մարտական դիրք ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին։
«Ադրբեջանա-հայկական պետական սահմանին ստեղծվել է 110 սահմանապահ-մարտական դիրք: Այս պահին այնտեղ իրենց ծառայությունն են ացկացնում մեր սահմանապահները: Բավականին մեծ աշխատանք է տարվել նաև տարածքների մաքրման ուղղությամբ»,- ասել է Խալիլովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: