• October 20, 2023

Բաքուն մեկնարկել է նախագիծ, որով ամբողջ ՀՀ-ն դիտարկվում է որպես ադրբեջանական պատմական հող. Թաթոյան

Բաքուն մեկնարկել է նախագիծ, որով ամբողջ ՀՀ-ն դիտարկվում է որպես ադրբեջանական պատմական հող. Թաթոյան

«Ադրբեջանական իշխանությունը, 2022-ից հատկապես, մեկնարկել է նոր նախագիծ, որը կոչվում է վերադարձի մեծ հայեցակարգ, ու դրա շրջանակում ամբողջ ՀՀ-ն դիտարկվում է որպես ադրբեջանական պատմական հող»,-

այս մասին հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ եթե մինչև 44-օրյա պատերազմը, 2017, 2018, 2019 թվականներին Ալիևը սկսել էր Սյունիքի, Գեղարքունիքի, Երևանի հետ կապված խոսել, այժմ ամբողջ ՀՀ-ի մասին են խոսում: