Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
17.1 C
Yerevan

Բաց նամակ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին

Բաց նամակ

ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ

Օնիկ Գասպարյանին

 

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության

նախագահ Մարինա Պողոսյանից

 

 

 Ե/ 99-11/2020

 «25» նոյեմբերի 2020թ.

 

Պարոն Գասպարյան,

23.10.2020թ. թիվ Ե/ 97-11/2020 գրությամբ Ձեզ  հարցում ենք ուղել տեղեկատվություն ստանալու  նպատակով, առ այն թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրերին գտնվել է Հրամանատարական կետում և եթե այո, ապա որ օրերին։ Ինչպես նաև  խնդրել ենք նաև տեղեկացնել, որ եթե Աննա Հակոբյանը գտնվել է Հրամանատարական կետում, ապա ինչ լիազորություններ է նա իրականացնել և որ օրենքի դրույթների համաձայն են եղել նրա գործողությունները։   

 Ի պատասխան մեր հստակ հարցադրմանը  ստացել ենք խուսափողական, անդեմ պատասխան ՀՀ ԶՈՒ ԳՇ ՎԿՎ տեղեկատվության բաժնից,  որով մեզ հորդորել են  մեր հարցումը հղել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին:

Հայտնում  և իրազեկում եմ Ձեզ, որ

  1. Արցախի ՊԲ-ն ենթարկվում է ՀՀ  պաշտպանության նախարարությանըև Արցախի պաշտպանական  բանակի 90 տոկոսը  ՀՀ զինված ուժերն են համալրում:
  2. Պատերազմի  հրամանատարական կետը  դա ՊԲ հրամանատարական  կետն է:
  3. ՊԲ հրամանատարական  կետը առաջինը ենթարկվում է Ձեզ և դրա  պատասխանատու անձը  անձամբ Դուք եք:

Ձեր խուսափողական պատասխանով մեզ  կանխամտածված ուղղորդում  եք Արցախի ՊԲ, քաջ տեղյակ լինելով,  որ Արցախը նման օրենսդրություն չունի, չճանաչված պետություն է  և կարող է չուղորդվել  տեղեկատվության  ազատության  մասին օրենքով.

փաստացի կանխամտածված ստեղծում եք Ձեզ անհաճո մեր հարցմանը  պատասխան ստանալու անհարինություն:

Ըստ Ձեր 25.11.2020թ. պատասխանի մենք պետք է մեր օրինական հարցումը ուղենք  Արցախի ՊԲ   հրամանատար Միքայել Արզրումանյանին, որի  պատասխանը կանխատեսելի է՝ որ իր օրոք նման բան չի եղել և իր հերթին մեզ հորդորի   հարցումը  ուղել Արցախի ՊԲ նախկին հրամանատար  Ջալալ Հարությունյանին, որը գտնվում է կիսագիտակից վիճակում և կարող է հղում անել հիշողության կորուստին:

Պարոն Օնիկ Գասպարյան,

Դուք եք  ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետը, Դուք եք պատերազմի պատասխանատուն: Արդյո՞ք Դուք չգիտեք, որ Արցախի ՊԲ-ն  ենթարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի  ՊԲ ղեկավարը Ձեզ է ենթարկվում, Դուք  չգիտե՞ք, որ Արցախի ՊԲ  լեյտենատից բարձր  կոչումները տրվում են   ՀՀ ՊՆ -ի կողմից:

Պարոն ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ,

Ակնկալում ենք  մեր հարցման հստակ պատասխան, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը  պատերազմի օրերին գտնվել է արդյո՞ք հրամանատարական կետում և  արդյո՞ք վերջինս փաստացի ղեկավարել է/ միջնորդել է  պատերազմական գործողություններին  և եթե գտնվել է, ապա  որ օրենքի հիման վրա:

 

Հարգանքով,

«Վելես» ԻՀԿ նախագահ

Մարինա Պողոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Hot this week

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

«Ես մասնակցել եմ մրցույթին, հողը գնել եմ, ինչո՞ւ եք հորս թիրախավորում». ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր,...

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

Թեմաներ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

ԵՊՀ նոր նվաճումը․ ՔՊ-ական ռեկտորը 7-10 հազար դոլարանոց ժամացույց ունի. Oragir.news

Oragir.news-ը գրել է. Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի...

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը և Եվրասիական հարցերով գլխավոր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img