Չորեքշաբթի, 22 Հունվարի, 2025
-8.9 C
Yerevan

Բացահայտվել և խափանվել է կոռուպցիոն սխեմա. ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները:


Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն և նույն հանձնաժողովի անդամները, գալով նախնական համաձայնության, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան բժշկասոցիալական փորձաքննություններ՝ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու, տևողության ժամկետները սահմանելու և քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018թ. դեկտեմբերից մինչև 2019 թվականի ապրիլը, տասնյակ անձանցից պահանջել և որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար՝ յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ

Hot this week

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Օրերս տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության...

Հայաստանի ԱԳ նախարարը կոչ է արել սկանդալի առիթ չփնտրել Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մեջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել սկանդալի առիթ...

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

Թեմաներ

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img