Շաբաթ, 10 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Բարձրաստիճան ոստիկանների տպավորիչ հայտարարագրերը. մաս II

Առաջնորդվելով հանրային հաշվետվողականության, պետական մարմինների և ծառայողների թափանցիկ գործելաոճի կարևորությամբ, ներկայացնում ենք ոստիկանության կենտրոնական մարմնի ծառայողների էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծության երկրորդ մասը։ Ավելի շուտ ներկայացրել էինք նաև վերլուծության առաջին մասը։

Այսպես, ոստիկանության պետի առաջին տեղակալ, գնդապետ Արման Սարգսյանը 2018 թվականի ընթացքում ստացել է 100.000 ռուսական ռուբլի և 13.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն, սակայն հայտարարագրում չի նշվում, թե ումից է ստացել այդքան գումար։

Գնդապետի դրամական միջոցները կազմել են 17.000 ԱՄՆ դոլար և 8.000.000 դրամ, իսկ փոխառություններից ստացած եկամուտը կազմել է 44.400.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝ 5.661.000 դրամ, այսինքն նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 470 հազար դրամ։ Պրն. Սարգսյանը նաև հայտարարագրել է 50.704.500 դրամ արժեք ունեցող բնակարան, 3.380.000 դրամ արժեք ունեցող ավտոտնակ և 1.448.000 դրամ արժեք ունեցող հողատարածք։

Գնդապետ Սարգսյանի կինը՝ Սարգսյան Լիլիթը, հայտարարագրել է 5.000 ԱՄՆ դոլար և 10.000.000 դրամ, իսկ աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 2.741.000 դրամ։

Արման Սարգսյանի գործընկերոջ՝ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Քոչարյան Հովհաննեսիդրամական միջոցները կազմել են՝ 40.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 5.149.000 դրամ, փոխառություններից ստացած եկամուտը՝ 3.000.000 դրամ։

Անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ Գևորգյան Արսենի  դրամական միջոցները 2018թ.-ին կազմել են 46.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը 5.807.000 դրամ։

ՀՀ ԿԱ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Կարապետյան Ահարոնիդրամական միջոցները կազմել են 35.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝  7.170.576 դրամ, փոխառությունից ստացած եկամուտը՝ 2.600.000 դրամ։

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ղուկասյան Արմենի դրամական միջոցները կազմել են 35.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 6.950.000 դրամ։

© Hetq.am

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img