Երեքշաբթի, 18 Փետրվարի, 2025
7.1 C
Yerevan

Բաղրամյան համայնքի ղեկավարը չարաշահումներ է կատարել

Ոստիկանությունը պարզել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել:

2017-18 թվականներին համայնքի ճանապարհները և ոռոգման ցանցը հիմնանորոգելու, ծառութուփ ձեռք բերելու և տնկելու, խաղահրապարակ կառուցելու համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, տարբեր տնտեսվարողների հետ նախնական համաձայնությամբ, կնքվել են աշխատանքն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կատարողական կեղծ ակտեր: Ընդհանուր առմամբ յուրացվել է ավելի քան երկուսուկես միլիոն դրամ: Բացի այս, պարզվել է, որ Սահարյանն անցած տարվա դեկտեմբերից երաժշտական դպրոցի տնօրեն է ձևակերպել իր դստերը, իսկ այս հունվարից համայնքապետարանի հաշվապահի դստերը ձևակերպել է նույն դպրոցի հաշվապահ: Երկուսն էլ աշխատանքի երբևէ չեն հաճախել: Ընդհանուր վնասը 925 հազար դրամ է: Նախապատրաստվում են նյութեր:

© Legalinfo.am

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img