Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանը ընդգծեց, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։

«Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է, կամ հավակնություններ է, կամ ենթադրում է ոտնահարում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նույնիսկ անունից սկսած։ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Հայաստանի տարածքը անվանել Արևմտյան Ադրբեջան արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին»,- ասաց ԱԳ նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ նույնիսկ այս կառույցի կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ սպառնալիքներ են ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական շինծու, հավակնոտ, առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում ուղղակիորեն և, իրենք դա չեն էլ թաքցնում»,- ասաց Միրզոյանը։

Բացի այդ, Միրզոյանը հիշեցրեց, որ Հայաստանը երբևէ չի էլ թաքցրել, որ խորհրդային շրջանում ՀՀ-ում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք Հայաստանից հեռացել են Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգընթաց։

«Նախ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը Հայաստանից հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով։ Կարող եմ նաև թվեր ներկայացնել․  100 ադրբեջանցի ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, 12 000-ից ավելին փոխանակել են իրենց բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ, 160 000-ից ավելի մարդ փոխհատուցում է ստացել Հայաստանի կառավարությունից։ Հետևաբար՝ այստեղ իրավունքներն էլ են սպառված»,- ասաց Միրզոյանը։

Որպես համեմատություն, Միրզոյանը հիշեցրեց, թե ինչ ճակատագրի արժանացան Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերը (եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ևս ներառվի)։

«Կարող ենք հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը և մյուս հալածանքները։ Եվ սա փաստ է»,- եզրափակեց Միրզոյանը։

Լրագրողի հարցին՝ արդյոք ադրբեջանցիների վերադարձի հարց կա Հայաստանի օրակարգում, Միրզոյանը պատասխանեց․ «Նման հարց մեր օրակարգում չկա»։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1208987

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img