Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ քրեական գործ կհարուցվի

| Veles ngo | ,
Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն: Փաստաբան Հայարփի Սարգսյանի բողոքն այսօր բավարարվեց Վերաքննիչ քրեական դատարանում: «Վերաքննիչ բողոքիս բավարարումը նշանակում է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ՝ այդ թվում Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Օսիկյանը, Դատապարտյալների հիվանդանոցի նախկին պետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը և «Էրեբունի» ԲԿ-ի մի խումբ բուժաշխատողներ հավանական է պատասխանատվության ենթարկվեն: Այս բոլոր իրավասու անձիք, ովքեր պարտավոր էին իրենց գործունեության շրջանակներում ամեն ինչ անել, որ մարդը չխոշտանգվի, ովքեր անտեսել էին իմ կողմից ներկայացված բոլոր դիմում-պահանջները, այսօր այս ամբողջի վերաբերյալ կհարուցվի քրեական գործ և կիրականացվեն համապատասխան դատավարական գործողություններ»,- հայտարարեց փաստաբանը: «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը,  ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից վիրավորվել էր ազդրի, ոտքի և ծնկի մի քանի հատվածներում: Նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը շուրջ 2 տարի բարձրաձայնել է, որ իր պաշտպանյալն ունի բժշկական միջամտության կարիք, սակայն թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Քրեակատարողական հիմնարկը խնդրի լուծման համար որևէ քայլ չեն ձեռնարկել։ © Forrights.am

 844 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: