Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
11.1 C
Yerevan

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով գումարների յուրացման մասին. Հ. Խանումյան

ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հետաքննություն է ներկայացրել՝ հայտնելով, թե ինչպես է Սերժ Սարգսյանի փեսային պատկանող չգործող ընկերությունը գնվել Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից և այս գործարքում ինչ մասնակցություն ունի Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Տարածված հաղորդագրությունում նշվում է. «2018թ. դեկտեմբերին Արցախի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովի իր ելույթում «Ազգային վերածնունդ» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Հայկ Խանումյանը խոսեց Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով միլիարդավոր դրամների լվացման մասին և որպես օրինակ նշեց Մաղավուզի քարածխի հանքի դեպքը: Իր տեսաելույթում Խանումյանը նոր փաստաթղթեր է ներկայացրել հանրությանը:

2016թ. նոյեմբերին Արցախի ներդրումային հիմնադրամը, որի խորհրդի նախագահն այդ ժամանակ ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն էր, գնել է քարածխի արդյունահանմամբ զբաղվող «Էներգիա պլյուս» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասերը` 2 միլիարդ 858 միլիոն դրամով: Էներգիա պլյուսի 100 տոկոս բաժնետեր է հանդիսացել «Հասա Գրուպ» ՍՊԸ, որի միակ մասնակիցը Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Արամի Խաչատրյանն էր:

Դրանից մի քանի օր առաջ «Էներգիա պլյուսին» միավորվել էր «Էներգիա մինուս» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցն ու տնօրենն է եղել Ստեփանակերտի բնակիչ, Արայիկ Հարությունյանի դասընկեր Գագիկ Բախտամյանը: «Էներգիա պլյուս» ընկերությունը պետք է շահագործեր Մաղավուզի քարածխի հանքը, ՀՀ կառավարությունն ընկերությանը հարկային արտոնություն էր տվել 29 մարտի 2012 թվականի N 354-Ա որոշմամբ: Արդյունքում չգործող ընկերությունը հայտնվել էր Արցախի ներդրումային հիմնադրամի ձեռքում: Հիմնադրամի գումարները գոյանում են այդ թվում ԱՀ պետական բյուջեից տարեկան կատարվող հատկացումներից»:

ԱՀ Ազգային ժողովում Հայկ Խանումյանը մի քանի անգամ բարձրացրել է այս հարցը: Վերջինը ԱՀ ԱԺ 2019թ. փետրվարի 27-ի նիստում: Կառավարությանն ուղղված հարցին, թե՞ ով պետք է վերադարձնի գողացված գումարները, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանել է, որ ընկերության ձեռքբերումը եղել է օրենսդրության շրջանակներում:

Կցվում են ԱՆՀ գլխավոր տնօրենի տրամադրած տեղեկությունը, Արցախի պետռեգիստրի տրամադրած տեղեկանքները «Էներգիա պլյուս» և «Էներգիա մինուս» ընկերությունների մասին:

Հայկ Խանումյանի տեսաելույթը՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության ֆեյսբուքյան էջում՝

4

2
31

 

 

© Galatv.am

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img