Հինգշաբթի, 24 Ապրիլի, 2025
10.1 C
Yerevan

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է «Ապակենտրոնացումը Հայաստանում. նոր օրակարգ՝ Հայաստանում իրականացված տարածքային և վարչական բարեփոխումներից հետո» խորագրով միջազգային համաժողովին:

Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Խորհրդի գրասենյակի գործընկերներին և միջազգային փորձագետներին՝ միջազգային լավագույն փորձն ու գիտելիքը փոխանցելու համար, ինչպես նաև ընդգծել է նմանատիպ համաժողովներ անցկացնելու կարևորությունը:
Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման տեսանկյունից կարևորվել են հակակոռուպցիոն, բաց կառավարման, ինչպես նաև թափանցիկության բաղադրիչները և դրանց տեղայնացումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունում:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Արդարադատության նախարարությունը շուտով կմեկնարկի 2023–2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված քննարկումների շարքը: Հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթղթում առանձնապես շեշտադրվելու են տեղական ինքնակառավարման համակարգում թափանցիկությանը, հաշվետվողականությանը և լավ կառավարմանն ուղղված միջոցառումները:
Հանդիպումը տեղի է ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հզորացում» ծրագրի շրջանակներում։

 

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img