Երեքշաբթի, 18 Փետրվարի, 2025
1.1 C
Yerevan

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազը նոր պաշտոն է ստացել. Ժողովուրդ

«ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազ Արամ Արամյանը նոր պաշտոն է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ,

որ նրան ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատել են եւ նշանակել Կենտրոնի դատախազ: Վերջինիս տեղափոխությունը քրեական գործով անցնողներին առավել վատ վիճակում է դրել, քանի որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնված մարդիկ չգիտեն, թե այս տեղափոխությունից հետո ինչ է լինեու իրենց քրեական վարույթի հետ:

Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձանց կողմից խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին է: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Ու թեեւ այս դեպքից անցել է ուղիղ երկու տարի, սակայն գործով նախկինում կալանավորված անձինք այժմ գտնվում են անազատության մեջ: Երկու տարվա ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել եւ բացահայտել, թե ովքեր են այդ օրը ծեծի ենթարկել Միրզոյանին: Գործը մինչեւ օրս դատարան այդպես էլ չի ուղարկվել:

 

Ավելին՝ նրան ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազն էլ նոր պաշտոն է ստացել. արդյոք սա՞ է աշխատանքի արդյունավետության մասին պատկերացումը ՀՀ դատախազությունում…

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img