Շաբաթ, 18 Հունվարի, 2025
-3.9 C
Yerevan

Արարատի մարզում կոռուպցիոն բացահայտված հանցագործության դեպքերով 2019թ. առաջին կիսամյակում 7 անգամ ավելի վնաս է հայտնաբերվել

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 33 քրեական գործ:

Մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայաքարին մեծ աջակցություն է ցուցաբերվում բնակչության կողմից: Դրա մասին է փաստում այն իրողությունը, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում քրեական գործերից 28-ը կամ 84 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 4-ը կամ 12 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 1-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:

 

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են տեղական ինքնակառավարման ոլորտում՝ 18 դեպք, սոցիալական ապահովության ոլորտում՝ 5 դեպք, կրթության ոլորտում՝ 4 դեպք, առողջապահության ոլորտում՝ 2 դեպք, պրոբացիայի պետական ծառայության ոլորտում՝ 2 դեպք,  քրեակատարողական ծառայության ոլորտում և այլ ոլորտներում 1-ական դեպքեր:

 

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 60 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16-ի փոխարեն, ինչը վկայում է կոռոպցիոն հանցագործության դեպքերի բացահայտման կտրուկ աճի և որպես հետևանք՝ քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության մեծացման մասին: Նշված 60 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 22 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1-ի փոխարեն: Քրեական հետապնդում է հարուցվել մասնավորապես՝ Գետազատ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Ջրահովիտ, Սուրենավան համայնքերի ղեկավարների, Արգավանդ համայնքի ղեկավարի և համայնքի նախկին ղեկավարի, Փոքր Վեդի համայնքի ղեկավարի և համայնքի մանկապարտեզի աշխատակցի, Արևաբույր համայնքի նախկին ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Բերքանուշ համայնքի ղեկավար և գրադարանավարի, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի, «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենի և հաշվապահի, Պարույր Սևակ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի, նախկին տնօրենի և աշխատակցի, Դալար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի և աշխատակցի, «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկի, Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության  մասնագետի նկատմամբ:

 

Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ։ Նույն ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ:

 

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 14.775.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2.884.000 ՀՀ դրամը։

 

Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 7 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 2.102.000 դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 460.000 ՀՀ դրամը, այսինքն այս տարվա համեմատ 6.2 անգամ քիչ:

 

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Արարատի մարզի դատախազի կողմից ՀՀ Արարատի մարզպետին ներկայացվել է ընդհանուր առմամբ 7 միջնորդագիր: Վերջիններս քննարկվել են մարզխորհրդի   նիստերում,  ինչպես   նաև  համայնքապետարանների  աշխատակազմերի քարտուղարների խորհրդակցության ժամանակ՝ համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի  աշխատակիցների, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների աշխատակիցների կողմից միջնորդագրերում   ներկայացված  նմանատիպ դեպքերը բացառելու համար:

ՀՀ դատախազություն

Hot this week

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=0GXLPOrAWk4&t=1489s

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

Թեմաներ

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img