Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ժամանման կադրերը հրապարակվել են նրա Telegram ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախապես ծրագրված այցը Ռուսաստան տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով և երկու երկրների՝ որպես ռազմավարական գործընկերների շարունակական խորհրդակցությունների շրջանակում։
Այցի ընթացքում Արաղչին նախատեսում է քննարկել և կարծիքներ փոխանակել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ վերջին անուղղակի բանակցությունների վերաբերյալ։