Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.7 C
Yerevan

Արագածոտնում և Արմավիրում քննչական վարչության նոր պետեր են նշանակվել․ ՔԿ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով

Սամվել Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, իսկ Հովիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Անդրանիկի Սիմոնյանի

Կենսագրությունը

Սամվել Անդրանիկի Սիմոնյանը ծնվել է 1974 թվականին, Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում:
1995թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1995-1996թթ. – ՀՀ ՆԳՆ Արտաշատի շրջանի ՆԳ բաժնի հասարակական անվտանգության ծառայության տեսուչ
II-III.1996թ. – ՀՀ ՆԳՆ Էջմիածնի ՏՆԳՎ քննչական բաժնի քննիչ
1996-1997թթ. – ՀՀ ՆԳՆ Արարատի մարզի ՆԳ վարչության քննչական բաժնի քննիչ
1997-2001թթ. – ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ
2001-2006թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
2006-2011թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի պետ
2011-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի պետի տեղակալ
I-X.2014թ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ
2014-2019թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ
2019-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ վարչապետի որոշումով պարգևատրվել է անվանական զենքով, ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից՝ հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Սամվելի Խաչատրյանի

Կենսագրությունը

Հովիկ Սամվելի Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին, Շիրակի մարզի Գետափ գյուղում
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը
2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստատուրան

Աշխատանքային գործունեություն

2011-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ
VI-X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,
2015-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ
2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ
V- VII.2018թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ
VII- VIII.2018թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ
2019-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img