Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն Արաբկիր վարչական շրջանի դատախազ՝ Սիսակ Խաչատրյանին եղբոր որդին հայտնվել է դատարանում:
Պարզվում է, որ դատախազի եղբոր որդին ներկայիս իշխանությունների օրոք պարտք ու պահանջ ունի Սևան Ազգային պարկ ՊՈԱԿ-ի հետ ու պարտքի հարցը այնքան է խորացել, որ բանը հասել է դատարանին: Իսկ հիմա ամենասկզբից:
Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ,որ Նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված վարձակալները 270 միլիոն դրամ են պարտք «Սևան ազգային պարկին»:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողերի վարձակալության, կառուցապատման պայմանագրային պարտավորությունները ստանձնած վարձակալներն ու կառուցապատողները մոտ 270 միլիոն դրամ են պարտք պարկին ու այդ պարտքատերերից մեկն էլ Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի եղբոր որդին է ՝ժորժ Խաչատրյանը: Մասնավորապես , մեր հետաքննության արդյունքում պարզեցինք, որ անցած տարի «Սևան ազգային պարկը» դատարան է դիմել Ժորժ Խաչատրյանից վարձակալական գումարի բռնագանձման ու նրա հետ կնքված պայմանագիրը խզելու համար։ Ըստ հայցի՝ պարկը Խաչատրյանից պահանջել է մոտ 400000 դրամ, իսկ դա վճարելուց հետո հրաժարվել է հայցից։
Սակայն պարզեցինք, որ այսքանից հետո խնդիրը չի լուծվել եւ պարկը այս տարի կրկին դատի է տվել Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի՝ եղբոր որդուն ՝ժորժ Խաչատրանին եւ կրկին գումար է պահանջում: Ստացվում է,որ ՀՀ դատարաններում դատախազ Սիսակ Խաչատրյանը այլ քաղաքացիների մեղադրում է ենթադրյալ հանցանքի մեջ, իսկ իր եղբոր որդու հարցով այլ անձիք են դիմում դատարան: Եւս մեկ ուշագրավ Արաբկիրի դատախազ Սիսակ խաչատրյանը ֆինանսների նախկին նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական Վարդան Խաչատրյանի եղբայրն է, ինչի արդյունքում էլ Սերժ Սարգսյանը Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 99-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին Ժորժիկի Խաչատրյանին շնորհել էր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ա․Թովմասյան