Ավինյանի ընկերությունը 12 տոկոսանոց վարկ է ստացել, որի 10 տոկոսը փակելու է պետությունը

Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի»-ի կողմից 16 մլն դրամ անհատույց գրանտ է ստացել` չրի բիզնեսը զարգացնելու համար: Այս հրապարակմամբ հստակ էր, որ կա շահերի բախում, քանի որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն գրանտը ստացել էր այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր նշանակվել: Պարզվում է` Տիգրան Ավինյանին պատականող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որն այժմ ղեկավարում է նրա հայրը` Արմեն Ավինյանը, նաև աննախադեպ ցածր տոկոսադրույթով վարկ է ստացել: Ընկերությունը վարկ է ստացել ՀՀ գյուղնախարարության կողմից իրականացվող «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում (ամբողջական ցանկը՝ այստեղ): «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացման նպատակը բարձրարժեք մշակաբույսերով՝ բազմամյա տնկարկներով և բանջարաբոստանային մշակաբույսերով զբաղեցված հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է: Ծրագրի մասնակից կազմակերպությունները վարկ կարող են վերցնել «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ից, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից, «Արմսվիս բանկ» ՓԲԸ-ից, «Ֆարմ կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ից, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից,  «Հայբիզնես բանկ» ՓԲԸ-ից, «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ից: ՀՀ ԳՆ աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչությունից Politik.am-ի հետ զրույցում ասացին, որ ծրագրով տրվում է 12 տոկոսանոց վարկ, որի 10 տոկոսը սուբսիդավորում է պետությունը: Մենք նաև կապ հաստատեցինք «Իրիգեյթ» ՍՊԸ տնօրեն Արմեն Ավինյանի հետ` հասկանալու համար, թե որքան վարկ են վերցրել բանկերից այս ծրագրով: Արմեն Ավինյանը, լսելով մեր հարցը, ասաց, որ հիմա զբաղված է և չի կարող պատասխանել: ⓒ Politik.am

 578 Ընդհանուր դիտումներ,  2 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: