Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.7 C
Yerevan

Ասկերան-Ակնա ճանապարհին տեղակայված ադրբեջանցիները փորձել են «խաղաղ» երթով մտնել Ասկերան

«Ասկերան-Ակնա ճանապարհին տեղակայված ադրբեջանցիներն այսօր առավոտյան փորձել են «խաղաղ» երթով շաժվել դեպի Ասկերան քաղաք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Ջրաղացներ համայնքի նախկին ղեկավար Արսեն Հայրապետովը։

Նրա խոսքով՝ թշնամու առաջխաղացումը կանխել են տեղում հերթապահություն իրականացնող արցախցիները։

«Ադրբեջանցիները տեղակայվել են Ասկերանից դեպի Ակնա տանող ճանապարհին, առաջին պատերազմի ժամանակ տանկ ունենք տեղադրած, այդ հատվածում են։ Այդ տանկը մեր կողմում է։ Եթե նրանց հաջողվեր առաջանալ, առաջինը Ասկերան քաղաքն է։

Իրենց վրանները դեռ այդ հատվածում տեղադրված են, ասում են՝ քանակով շատ չեն՝ մինչև 50 հոգի, բայց այս պահի դրությմաբ տեղյակ չեմ, գուցե ավելացել են։

Մեր կողմից այդ հատվածում հիմնականում հերթապահություն իրականացնում են ասկերանցիները և հարակից գյուղերի բնակիչները։ Հաշվի առնելով, որ դիզվառելքի խնդիր կա, քաղաքից և այլ շրջաններից այստեղ հասնելը մի քիչ դժվար է, բայց Ասկերանի բնակիչները կանգնած են, մեկը մյուսին հերթափոխելով պահում են այդ հատվածը։ Կարելի է ասել՝ առաջնագիծը հիմա այդ կողմից է, պահում են, որ ադրբեջանցիները թույլ չտան նման սադրանքներ»,- ասաց Արսեն Հայրապետովը։

Ճշտող հարցին՝ արդյոք Ասկերանում ուժեղացված ծառայություն իրականացվո՞ւմ է, հատկապես գիշերային ժամերին՝ թշնամու դիվերսիոն ներթափանցումը կանխելու համար, Հայրապետովը պատասխանեց․

«Միանշանակ, մինչև նշված հատվածը հասնելը, նաև ոստիկանական կետ ունենք, բացի դրանից Ասկերանի շրջանի ոստիկանության բաժինը ուժեղացված ծառայություն է իրականացում։

Մենք թույլ չենք տալու իրենց կեղտոտ բեռը մտնի Արցախ։ Դա մեր կողմից ոչ թե հումանիտար օգնություն, այլ որպես դիվերսիոն ներթափանցում է դիտարկվում՝ անկախ նրանից այդ բեռնատարները բարձված լինեն ալյուրով, թե զենքով, կապ չունի, իրենց նպատակը մեկն է՝ մտնել Արցախ»։ 

 

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img