Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
11.1 C
Yerevan

Առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ. Կարեն Անդրեասյան

Կառավարության  21․07․2022թ․ նիստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Նախարարը նշեց, որ այս ռազմավարությունը նոր չէ. շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության, ու շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդից: Նախարարի խոսքով՝ առաջին հարցը դատական համակարգի բարեփոխումն է. նախատեսում են  հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը:

«Առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում», – ասել է նա:

Հատուկ աշխատանքներ կկատարվեն նաև Հարկադիր կատարման համակարգի բարեփոխման ոլորտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նկատել է, թե իրենց ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն չեն ունեցել:

«Ես ինքս էլ արձանագրել եմ դա բազմիցս, մենք այնքան էլ գոհ չենք այդ ոլորտի բարեփոխումներից», – ասել է նա:

Փաշինյանը նկատել է, որ  վերջերս թերթել է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը և արձանագրել, որ մի շարք ուղղություններով Հայաստանը  Արևելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի, այդ ցանկում է նաև «Անկախ դատական համակարգ» վերնագիրը:

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img